«Բաց հասարակության հիմնադրամը» պիտի դադարի գործել մեր երկրում. Հայկ Մամիջանյան

Ելույթս ցանկանում եմ սկսել Փաշինյանի իշխանության հիմնական փայատերերից մեկի՝ «Սորոսի» հիմնադրամի մասին․ այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, Ֆրանսիայի հրապարակում ընթացող «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ ասաց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

«Վերջերս բացահայտվեց, որ «Թրանսփարենսի Ինթերնեշնլի» սիրահար, ստեղծող, ժողովրդավարության ջատագով շարժումը գրանցված է օվշորում՝ Լիխտենշտեյնում, այսինքն՝ մենք չգիտենք, թե որտեղից է գալիս այդ միլիոնների ֆինանսավորումը, իրավունք ունենք կասկածելու, որ դրանք գալիս են Թուրքիայից կամ Ադրբեջանից։ Կուզենամ հիշեցնել, որ «սորոսաբնակն արարածները» ներգրավված էին ոստիկանության ռեֆորմում։ Պարոնայք ոստիկաններ, ո՞նց եք ձեզ զգում, որ ձեզ ինչ-որ բան սովորեցնողները կրթվել էին անհասկանալի փողերով։

Վերջին շրջանում «Սորոսի» հիմնադրամը ֆինանսավորում էր ինչ-որ իրավապաշտպանների, որոնք փորձում էին սերմանել ատելություն հայ-եզդի ժողովուրդների միջև։

Կարևոր հայտարարություն․ եթե այս պահից սկսած՝ որևէ տեղ, որևէ ազգամիջյան միջադեպ տեղի ունենա, ապա իմացեք, որ դրա փայատերը հենց «Սորոսի» հիմնադրամն է, որը փորձում է մեր երկիրը քանդել ներսից։

Ես վստահ եմ, որ այս ելույթից հետո ինձ վրա սկսելու է հարձակում, բայց դա ինձ չի հետաքրքրում, որովհետև նրանք թիրախավորում են այն, ինչն ամենից կարևորն է՝ կրոնը, լեզուն, պետականությունը, պատմությունը և ամենից կարևորը՝ նրանք պետության գոյությանը չեն հավատում։

Ուզում եմ, որ դատական իշխանության ներկայացուցիչները լավ լսեն ու հասկանան, որ զանգովի արդարադատությունը չպետք է աշխատի, ով ուզում է զանգի, Նիկոլը զանգի, Լարիսան զանգի, նոր Լարիսան զանգի, դեպուտատները զանգեն «Բաց հասարակության հիմնադրամը» պիտի դադարի գործել մեր երկրում»,-ասաց Մամիջանյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել