Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իրավունք ունի ստանալ արտակարգ իրավիճակների հետևանքով իր կրած վնասների փոխհատուցում, ինչպես նաև ճշգրիտ տեղեկություն արտակարգ իրավիճակների, դրանց առաջացման վտանգի և իր պաշտպանվածության աստիճանի մասին:
Արտակարգ իրավիճակներում քաղաքացիների սեփականության տիրապետումը և ժամանակավոր օգտագործումը հասարակության և պետության կարիքների համար կարող է կատարվել հետագա համարժեք փոխհատուցմամբ (միայն կյանքի փրկության և առողջության հետ կապված փրկարարական աշխատանքների նպատակահարմար իրականացման համար)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: