Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ «Քաղաքացիական պայամանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանի Ազգային ժողովի ամբիոնից արած այն հայտարարությանը, թե Իշխան Սաղաթելյանի հայրը 44-օրյա պատերազմի ժամանակ դիմել է իրեն, որպեսզի թույլ տա վերդառնա տուն, և փոխարենն ասել, որ իր տղաները կգնան, բայց վերջիններս այդպես էլ չեն գնացել:
«Ինքը զորահավաքի պատասխանատո՞ւն է եղել, հրամանատա՞ր է եղել, թե ով, որ իմ հայրիկին էլ տանեին իր մոտ: Ինքնավնասման ճանապարհով բանակից ազատված, թերուս ինչ-որ մի ձկնգող, որը մայրուղուց հայտնվել է Ազգային ժողովում, ինչ-որ բաներ է խոսել, որը չեմ ուզում մեկնաբանել: Իր ընտանիքի որոշ անդամներ կնոջ կողմից իմ հետ բարեկամական կապ ունեն և դա հաշվի առնելով` խնայում եմ»,- ասաց նա: