Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ իր հոր մասին պատգամավոր Նարեկ Գրիգորյանի արած հայտարարությանը

Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ «Քաղաքացիական պայամանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանի Ազգային ժողովի ամբիոնից արած այն հայտարարությանը, թե Իշխան Սաղաթելյանի հայրը 44-օրյա պատերազմի ժամանակ դիմել է իրեն, որպեսզի թույլ տա վերդառնա տուն, և փոխարենն ասել, որ իր տղաները կգնան, բայց վերջիններս այդպես էլ չեն գնացել:

«Ինքը զորահավաքի պատասխանատո՞ւն է եղել, հրամանատա՞ր է եղել, թե ով, որ իմ հայրիկին էլ տանեին իր մոտ: Ինքնավնասման ճանապարհով բանակից ազատված, թերուս ինչ-որ մի ձկնգող, որը մայրուղուց հայտնվել է Ազգային ժողովում, ինչ-որ բաներ է խոսել, որը չեմ ուզում մեկնաբանել: Իր ընտանիքի որոշ անդամներ կնոջ կողմից իմ հետ բարեկամական կապ ունեն և դա հաշվի առնելով` խնայում եմ»,- ասաց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել