Իշխան Սաղաթելյանի հայրը պատերազմի օրերին իմ ջոկատում էր, խնդրում էր, ասում էր՝ ինձ թող տուն գնամ, իմ տղաները կգան, բայց ոչ մեկ չեկավ․ ՔՊ-ական պատգամավոր

«Ինչ-որ մեկը կամ ոչ ոք». «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը այսպես վերնագրեց իր ելույթը Ազգային ժողովում։

Նա ընդգծեց, որ փողոց դուրս եկած մարդիկ պայքարում են ոչ թե Արցախի, Հայաստանի համար, այլ իրենց ունեցվածքի:

«Ինչ-որ մայլոկ հայտարարում է, թե իբր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չունի իշխանություն, բայց մենք ամեն օր լինում ենք մարզերում, գյուղերում, և այդ մայլոկը նույնիսկ ընդդիմության լիդեր չի կարող լինել, որովհետև իրեն ժողովուրդը չի ընդունում: Նա հայտարարում է, թե 44-օրյա պատերազմի ժամանակ արել է այն, ինչ չեն արել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության բոլոր անդամները»,- ասաց Նարեկ Գրիգորյանը և տեղեկացրեց. «44-օրյա պատերազմն էր, հոկտեմբերի 20, երբ Սաղաթելյան ազգանունով մեկին բերեցին իմ «Գեղարքունիք» ջոկատ. նա խնդրում էր, որ թողնեմ տուն գնա, որ ինքը հիվանդ է, խնդրում էր, որ գնա, և իր տղաները կգան կմասնակցեն. գնաց, տղաներից ոչ մեկը չեկավ»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել