«ՀայՓոստ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Ցանկանում ենք կրկին անդրադառնալ վերջին շրջանում առցանց տիրույթում խիստ ակտիվացած խարդախներին, ովքեր ներկայանում են որպես ՀայՓոստ ընկերության օպերատորներ:
Օգտագործում են անվճար հայտարարությունների տարբեր էջեր, ինչպես List.am-ը, նամակների ուղարկման տարբեր հարթակներ՝ փորձելով տիրապետել անձնական բանկային տվյալներին և այնտեղ պարունակող ֆինանսական միջոցներին:
Հայտնում ենք, որ ՀայՓոստը տվյալ հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի և հորդորում ենք առցանց հարթակներում Չ՛ՏՐԱՄԱԴՐԵԼ
- ծածկագրեր
- հեռախոսահամարներ
- անձնագրի սերիա համարներ
- Եվ ոչ մի դեպքում չտրամադրել բանկային տվյալներ
ՀայՓոստի ծառայությունների ու առաջարկների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար օգտվեք բացառապես պաշտոնական աղբյուրներից»,- նշված է հայտարարության մեջ: