«ՀայՓոստ»-ը տվյալ հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի. հայտարարություն

«ՀայՓոստ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Ցանկանում ենք կրկին անդրադառնալ վերջին շրջանում առցանց տիրույթում խիստ ակտիվացած խարդախներին, ովքեր ներկայանում են որպես ՀայՓոստ ընկերության օպերատորներ:

Օգտագործում են անվճար հայտարարությունների տարբեր էջեր, ինչպես List.am-ը, նամակների ուղարկման տարբեր հարթակներ՝ փորձելով տիրապետել անձնական բանկային տվյալներին և այնտեղ պարունակող ֆինանսական միջոցներին:

Հայտնում ենք, որ ՀայՓոստը տվյալ հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի և հորդորում ենք առցանց հարթակներում Չ՛ՏՐԱՄԱԴՐԵԼ

  • ծածկագրեր
  • հեռախոսահամարներ
  • անձնագրի սերիա համարներ
  • Եվ ոչ մի դեպքում չտրամադրել բանկային տվյալներ

ՀայՓոստի ծառայությունների ու առաջարկների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար օգտվեք բացառապես պաշտոնական աղբյուրներից»,- նշված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել