Այսօր 40-րդ օրն է, ինչ միասին պայքարում ենք. այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:
«Ոստիկանությունը ակնհայտորեն դիմեց սադրանքի, քանի որ այլևս չէր կարողանում հանդուրժել ժողովրդի խաղաղ անհնազանդության ակցիաները: Դիմեց, որովհետև ժողովուրդն այսօր փաստեց, որ խորհրդարան, կառավարություն և իշխանություն չկա: Սա է պատճառը, որ անտեղի դիմեցին սադրանքի»,- ասաց նա:
Վերջինս դիմելով քաղաքացիներին հորդորեց այսօր որքան հնարավոր է երկար մնալ Ֆրանսիայի հրապարակում:
Ազգային ժողովի փոխնախագահը խոսելով վաղվա անելիքներից ասաց, որ վաղը՝ ժամը 19:00-ին պետք է գնալ Ֆրանսիայի հրապարակ, որտեղ տեղի կունենա հանրահավաք: