Իշխան Սաղաթելյանը հայտնեց «Դիմադրություն» շարժման վաղվա օրակարգը

Այսօր 40-րդ օրն է, ինչ միասին պայքարում ենք. այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

«Ոստիկանությունը ակնհայտորեն դիմեց սադրանքի, քանի որ այլևս չէր կարողանում հանդուրժել ժողովրդի խաղաղ անհնազանդության ակցիաները: Դիմեց, որովհետև ժողովուրդն այսօր փաստեց, որ խորհրդարան, կառավարություն և իշխանություն չկա: Սա է պատճառը, որ անտեղի դիմեցին սադրանքի»,- ասաց նա:

Վերջինս դիմելով քաղաքացիներին հորդորեց այսօր որքան հնարավոր է երկար մնալ Ֆրանսիայի հրապարակում:

Ազգային ժողովի փոխնախագահը  խոսելով վաղվա անելիքներից ասաց, որ վաղը՝ ժամը 19:00-ին պետք է գնալ Ֆրանսիայի հրապարակ, որտեղ տեղի կունենա հանրահավաք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել