Պուտինը պատրաստ է Ուկրաիայի հարցը քննարկել կարգավորմամբ շահագրգիռների հետ․ Լավորվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կամ այլ գործընկերների հետ քննարկել ուկրաինական հարցի կարգավորումը, չնայած նրանց հռետորաբանությանը. գլխավորն այն է, որ դրա հետևում իսկապես կա եվրոպական անվտանգության ներկայիս ճգնաժամը լուծելու ցանկություն, հայտարարել է Լավրովը։

«Մենք ոչ մեկին չենք պարտադրում: Եթե ինչ-որ մեկը ցանկանում է շփվել մեզ հետ, ապա նախագահ Պուտինը երբեք չի մերժում իր գործընկերներին, ովքեր հեռախոսազրույց կամ անձնական հանդիպում են խնդրում։ Եթե Մակրոնը դիմի նախագահ Պուտինին հաղորդակցության առաջարկով, ես ձեզ երաշխավորեմ, որ խնդրանք կընդունվի»,- ասել է Լավրովը TF1-ին տված հարցազրույցում։

Նա հավելել է, որ «առանց բացառության, ԵՄ բոլոր առաջնորդները հրապարակայնորեն մեղադրում են Ռուսաստանին ագրեսիայի մեջ, օգտագործում են բավականին ռազմատենչ արտահայտություններ»։

«Եթե այս բառապաշարի հետևում ցանկություն կա լուծելու այն խնդիրները, որոնք առաջացրել են ներկայիս ճգնաժամը եվրոպական անվտանգության ոլորտում, մենք միշտ պատրաստ կլինենք զրույցի: Մակրոնը Պուտինի հետ վաղուց վստահելի հարաբերություններ ունի: Եթե նա առաջարկի կապվել, առաջարկը կընդունվի»,- եզրափակել է Լավրովը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել