Սպասվում է թաց ձյուն. օդի ջերմաստիճանը կնվազի

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում մայիսի 20-ին կեսօրից հետո, 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ:
Մայիսի 21-22-ին, 23-ի գիշերը, 25-ի ցերեկը, սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում`
Մայիսի 20-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 21-ի գիշերը` Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ, բարձր լեռնային առանձին գոտիներում երեկոյան ժամերին սպասվում է թաց ձյուն։

Մայիսի 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայիսի 23-ին կեսօրից հետո, 24-25-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ մայիսի 20-ին 20-25մ/վրկ, մայիսի 23-25-ին՝ 18-23մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 20-ի ցերեկը և 21-ի գիշերը կնվազի 5-8 աստիճանով, 21-ի ցերեկը , 22-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել