Հեղինակային իրավունքի օբյեկտ չեն` պաշտոնական փաստաթղթերը (օրենքները, որոշումները, վճիռները և այլն), ինչպես նաև դրանց պաշտոնական թարգմանությունները, պաշտոնական խորհրդանիշները և նշանները (դրոշները, զինանշանները, շքանշանները, դրամանիշները և այլն):
Հեղինկային իրավունքի օբյեկտ չեն նաև ժողովրդական բանահյուսության և արվեստի ստեղծագործությունները, օրվա նորությունների կամ ընթացիկ իրադարձությունների մասին մամլո տեղեկատվության բնույթ ունեցող սովորական հաղորդումները, առանց մարդու ստեղծագործական գործունեության` տեխնիկական միջոցների օգնությամբ ստացված արդյունքները:
Նշենք նաև, որ քաղաքական ելույթները, դատավարության ընթացքում արտասանված ճառերը նույնպես չեն հանդիսանում հեղինակային իրավունքի օբյեկտ: