Ազգային ժողովի պատգամավոր Էլինար Վարդանյանը հայտնում է․
«Սա «ուրախ» ավտոբուսն է: Մոտավորապես 8 անց 30-ից այս ավտոբուսում մեր տասից ավելի քաղաքացիներն են: Նրանց բերման են ենթարկում անհնազանդության խաղաղ ակցիայից: Այս ավտոբուսը հասցրել է լինել Արաբկիրի, Զեյթունի բաժիններում, փորձել է շեղվել դեպի Մասիվ, հետո մտափոխվել է, այնուհետև Էրեբունի բաժին, բայց էլի ապարդյուն:
Ոստիկանության այս բաժինները մեր բերման ենթարկվածներին չեն ընդունում, տեղ չկա: Չգիտեմ, թե ուր կտանի ճանապարհը «ուրախ» ավտոբուսին, բայց շուտով 3 ժամը լրանում է: Բարի ճանապարհորդություն, ընկերներ: Հուսամ հասցրեցիք հիանալ Երևանի գեղեցկությամբ»:
Նշենք, որ առավոտյան 08։00-ից «Դիմադրություն» շարժումը անհնազանդության ակցիաներներ է սկսել Երևանի տարբեր փողոցներում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
![Возможно, это изображение дорога](https://scontent.fevn7-1.fna.fbcdn.net/v/t39.30808-6/281073146_5360347947316738_3998254796912414964_n.jpg?_nc_cat=106&ccb=1-6&_nc_sid=8bfeb9&_nc_ohc=lYq7jczPrhkAX8btFeV&_nc_ht=scontent.fevn7-1.fna&oh=00_AT9HvV_31niDFrh3SNIMG51IBQpVacPC1JgsfDMc8oL0eg&oe=6288BA6B)