Ոչ ԵՄ քաղաքացիները կարող են ազատորեն տեղաշարժվել ԵՄ ողջ տարածքում միայն ԵՄ քաղաքացի ընտանիքի անդամի հետ

Չնայած այն հանգամանքին, որ Եվրոպական Միության անդամ պետությունների քաղաքացիներն իրավունք ունեն ազատորեն տեղաշարժվել ԵՄ ողջ տարածքում  իրենց ընտանիքի անդամների հետ` անկախ նրանից այդ ընտանիքի անդամները  ԵՄ քաղաքացի են, թե ոչ, բայց և այնպես պետք է նկատի ունենալ, որ որոշակի բացառիկ դեպքերում ԵՄ անդամ պետությունը կարող է մերժել  տվյալ երկրի  տարածք մուտք գործելը` հանրային  քաղաքականության, անվտանգության կամ առողջության նպատակներով:

Եթե Ձեզ մերժել են այս կամ այն ԵՄ պետության տարածք  մուտք գործելը, ապա այդ մերժումը պետք է լինի գրավոր և պատճառաբանված, մասնավորապես` պետք է ապացուցվի, որ  վտանգն էական է:

 ԵՄ անդամ պետություն մուտք գործելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել:

Իրավաբան.net


Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել