Ամեն ինչ գնում է ճիշտ ճանապարհով․ Իշխան Սաղաթելյանի հայտարարությունը

Օրեցօր ավելանում ենք, ամեն ինչ գնում է ճիշտ ճանապարհով․ այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

«Առանց հուսահատության, աննահանջ, հետևողական պայքարով, հենվելով սեփական ուժերի վրա այս պայքարը հասցնելու ենք հաղթական ավարտին։ Մենք պետք է ապացուցենք՝ Հայաստանի, հայ ժողովրդի, Արցախի ճակատագիրը որոշելու է հայ ժողովուրդը և ևս մեկ անգամ հաստատելու է Նիկոլը որևէ մանդատ չունի երկիրը նոր զիջումների տանելու։

Սիրելի հայրենակիցներ, շատ են հարցնում՝ արդյո՞ք այս ճանապարհով հնարավոր է հասնել այն խնդրին՝ դավաճանի հեռացմանը, թե ոչ։ Իշխանություններին հեռացնելու միակ ճանապարհը սա է, այլ հեծանից հորինելու կարիք չունենք։

Այս պայքրը մեկ օրվա, մեկ մարդու, մեկ կուսակցության, մեկ առաջնորդի շարժում չէ։ Սա հայ արժանապատիվ մարդու պայքար է։ Հետևաբար այս պայքարին պետք է մաս կազմեն բոլորը՝ անկախ տարիքից, մասնագիտությունից, կուսակցական պատկանելությունից, գտնվելու վայրից։ Սա համաժողովրդական և համազգային շարժում է։ Բոլոր նրանք ովքեր երկիրը տանում են դեպի անդունդը պետք է ամեն օր արժանանան դիմադրության։ Մենք գնալու ենք բոլորի հետևից։

Իշխանությունը վերջին փրփուռներից է կախվախ, փորձում են այս ճանապարհով, այս պայքարը լռեցնել, չի ստացվելու, ետ չենք կանգնելու,նահանջ չկա։ Մենք ի սկզբանե գիտեինք՝ այս պայքարը հեշտ չի լինելու, բայց մենք հաղթելու ենք։ Բոլոր ճնշումները մեզ ուժեղացնում են։ Ծիծաղեք, աբնի տեղ մի դրեք, նրանք այլևս գոյություն չունեն։ Նիկոլ չկա»,-ասաց ԱԺ փոխխոսնակը։

Սաղաթելյանը նշեց, որ մայիսի 14-ին մեծ հանրահավաք չեն նախատեսել։ Հարթակը կհատկացնեն ծրագրային և բովանդակային քննարկումների։ Ժամը 13։00-ից տեղի կունենա մշակութային ծրագիր։ 14։00-ին նա հանդես կգա մամուլի ասուլիսով։ Ժամը 15։00-ին կխոսվի իրենց ապագա անելիքների մասին։ 16։30 կքննարկվի անվտանգային խնդիրները։

Մայիսի 15-ին, 18։00-ին հրավիրվում է համահայաստանյան մեծ հանրահավաք։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել