ԲԴԽ-ն մերժեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը

ԲԴԽ-ն մերժեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը: Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդից:

Այսօր՝ մայիսի 12-ին Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը:

Խորհուրդը մերժեց Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունը:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է: Այն ստորագրել են՝ Գ. Ջհանգիրյանը, Դ. Խաչատուրյանը, Լ. Մելիքջանյանը, Ս. Միքայելյանը և Վ. Քոչարյանը: Հատուկ կարծիք որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ ունեն Գ. Բեքմեզյանը և Ա. Մխիթարյանը:

Դատավորին վերագրվում էր «ՀՀ դատական օրենսգրքի» 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված նորմի խախտում, այն է՝ արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել