Փաստաբան Ռուբեն Բալոյանը ցանկություն է հայտնել Ռուսաստանում պաշտպանել հայազգի վարորդ Հրաչյա Հարությունյանին: Իրավաբան.net-ի հետ զրույցում վերջինս նշեց, որ նման որոշում է կայցրել ելնելով մարդասրիական նպատականերից` թույլ չտալու, որ օտար հողում հայի նվաստացնեն և վարկաբեկեն:
Անդրադառնալով Հրաչյա Հարությունյանի մեղավորությանը նշեց, որ զոհվածների քանակով չի որոշվում մարդու մեղավրորությունը. «Տեսանյութից երևում է, որ մեքենայի հետ կապված անսարքությունը առաջացել է անմիջապես վթարին նախորդող պահին` ինչը վարորդը հայտնաբերել է խաչմերուկ մտնելուց առաջ: Տեսահոլովակից պարզ երևում է, որ նա բախումից խուսափելու նպատակով կտրուկ փախցնում է մեքենան և շրջվում աջ կողային մասի վրա: Ինչպես նաև, բեռնատարի մեջ եղել է ավազի բավական մեծ քանակություն, որը ևս կարող էր արգելակման համակարգի խափանման պատճառ հանդիսանալ»:
Փաստաբանը կարծում է, որ մեքենան վարորդին է հանձնվել արդեն տեխնիկապես անսարք վիճակում, և վերջինս մեքենան շահագործելուց առաջ պարզապես զրկված է եղել այդ անսարքությունները հայտնաբերելու հնարավորությունից. «Ես գտնում եմ, որ կարելի է պայքարել մեր վարորդի անմեղության համար: Պետք է այնպես անել, որ մեքենայի համար պատասխանատու անձիք ենթարկվեն քրեական պատասխանատվության, այլ ոչ թե վարորդը»:
Մասնագետի հաղորդմամբ` եթե գործին մասնակցի պրոֆեսիոնալ փաստաբան, ապա հնարավոր է անգամ քրեական պատասխանատվությունից ազատել հայազգի վարորդին, ինչպես նաև հասնել նրան, որ արժանապատվությունը ոտնահարելու համար ներողություն խնդրեն. «Ամեն ինչը պետք է կատարվի շատ արագ, որպեսզի մեքենայի փորձաքննության ժամանակ պրոֆեսիոնալ փաստաբան ներկա լինի և ապօրինություններ թույլ չտրվի: Ես 23 տարի քննել եմ ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ քրեական գործեր: Պարզապես, այս պահին, իմ հնարավորություններ չեն բավականացնում, որ կարողանամ իմ հաշվին մեկնել Մոսկվա»:
Իրավաբան.net