Այրում գյուղի մոտակայքում գտնվող քարափից կին է ընկել. հայտնաբերվել է նրա դին

Մայիսի 10-ին, ժամը 10։49-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փոքր Այրում գյուղի մոտակայքում գտնվող քարափից կին է ընկել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները հայտնաբերել են քաղաքացու (Ա. Հ., ծնված 1937 թ.) դին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել