Մայրաքաղաքի բոլոր տրանսպորտային հանգույցները երթևեկելի են. ոստիկանություն

Մայրաքաղաքի բոլոր տրանսպորտային հանգույցները երթևեկելի են: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը:

«Մայիսի 4-ի առավոտյան բեռնատար մեքենաներով փակվել էին մայրաքաղաքի տրանսպորտային երթևեկության մի քանի հատվածներ:

Ոստիկանության ծառայողներն արագ արձագանքել ու վերացրել են երթևեկության խոչընդոտները:

Այս ժամին մայրաքաղաքի բոլոր տրանսպորտային հանգույցները երթևեկելի են»,- նշված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել