Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սամվել Ղուկասյանը։

Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից:

Այսօր՝ ապրիլի 30-ին, վաղ առավոտից մեկնարկած հանրապետական ծրագրին ակտիվորեն ներգրավվել է նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը, որին մասնակցում և անձամբ աշխատանքներին է հետևում նորանշանակ ղեկավարը։

Այս պահին մաքրման աշխատանքներ են ընթանում բակերում, այգիներում, պուրակներում, տարբեր հաստատություններում և հարակից տարածքներում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել