Թուրքիայի խորհրդարանի նախագահը հետ է ուղարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին Փայլանի օրինագիծը

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը Թուրքիայի քրդամետ, ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանի կողմից խորհրդարան ներկայացված Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծը հետ է ուղարկել: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:

Նման որոշումը հիմնավորվել է այն հանգամանքով, որ առաջարկը հակասում է Թուրքիայի խորհրդարանի ներքին կանոնադրության դրույթներին։

Հիշեցնենք, որ Փայլանն այս տարի ևս ապրիլի 24-ի նախօրեին Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ է ներկայացրել Թուրքիայի ազգային մեծ ժողով (ԹԱՄԺ-TBMM)։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել