Նախագահը նոր օրենք է ստորագրել

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ապրիլի 6-ին ստորագրել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը մարտի մեկին արտահերթ նիստ գումարեց և օրենքի նախագիծն ամբողջությամբ ընդունվեց:

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 102-րդ անցումային դրույթում ավելացվել է 6-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ. «Եթե օրենքով միավորված համայնքի ավագանու առաջին նիստն ավագանու լիազորությունները ստանձնելու պահից 20 օրվա ընթացքում չի գումարվում կամ սույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով այդ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, ապա ՀՀ վարչապետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար, մինչև օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը:

Նշենք, որ 69-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. Ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, եթե հերթական նստաշրջանի ընթացքում ավագանին երեք ամսից ավելի իր քննարկած հարցերի վերաբերյալ որևէ որոշում չի կայացնում:

ԱԺ-ում նախագծի զեկուցող Վահագն Հովակիմյանը նշել էր, որ այս գործիքը կարող է կիրառվել միայն խոշորացվող համայնքների դեպքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել