Մշակվել են գազի համար ռուբլիով վճարելու մեխանիզմները. Պեսկով

Ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելուն անցնելու մեխանիզմները մշակվել և ներկայացվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, դրանք շուտով կհրապարակվեն, ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Տեղեկանում ենք РИА Новости-ից:

Պուտինն ավելի վաղ հանձնարարել էր նախարարների կաբինետին, Կենտրոնական բանկին և «Գազպրոմին» մինչև մարտի 31-ը գազի դիմաց վճարումների արժույթը փոխարկել ռուբլու Եվրամիության և այլ երկրների համար, որոնք պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի Դաշնության դեմ: Միաժամանակ նա ընդգծել է, որ Ռուսաստանը կշարունակի գազ մատակարարել ավելի վաղ կնքված պայմանագրերում ամրագրված ծավալներով և գներով։

Ավելի ուշ Պեսկովն ասել է, որ այժմ մշակվում են ռուսական գազի համար ռուբլով վճարելու եղանակները, սակայն «Ռուսաստանը հաստատ անվճար գազ չի մատակարարի»։ Չորեքշաբթի օրը Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուսական գազի համար ռուբլով վճարելու նոր մեխանիզմները մարտի 31-ից ուժի մեջ չեն մտնի, սա երկար գործընթաց է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել