Դժբախտ պատահար Երևան-Վանաձոր ճանապարհին. կա երեք զոհ

Հուլիսի 2-ին, ժամը 17.00-ի սահմաններում, 1952 թ. ծնված Սեյրան Պողոսյանի վարած «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսը Երևան-Վանաձոր ճանապարհի 66-րդ կմ-ին բախվել է «ԶԻԼ-130» մակնիշի բեռնատարի:

Պատահարի հետևանքով «ԳԱԶել»-ի վարորդը և ուղևորուհի, 1994 թ. ծնված Հայկանդուխտ Սիմոնյանը, տեղում մահացել են, իսկ մյուս ուղևորներ Անուշիկ Սարիբեկյանը, Գուրգեն Զարգարյանը, Կարինե Աղումյանը, Թագուհի Աղումյանը, Հրաչ Բադալյանը, Էդիկ Բադալյանը, Կիմա Էդիտյանը, Նարեկ Մուրադյանը, Սվետլաննա Պապիկյանը, Ներսիկ Բորջիյանը, Ջուլիետա Մադաթյանը, Դավիթ Սարդարյանը և Ռ. Արշակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ժամը 20.20-ին Դավիթ Սարդարյանը մահացել է:

Ոստիկանությունից տեղելացնում են, որ կատարվում է քննություն:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել