ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը մարտի 29-ին Բրյուսելում հանդիպումներ են ունեցել Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչեւի, ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեում Եվրոպական խորհրդարանի պատվիրակության փոխնախագահ Ռասա Յուկնեւիչենեի, Եվրոպական խորհրդարանի անդամներ Պետեր վան Դալենի եւ Չառլի Վեյմերսի հետ:
Քննարկվել են Արցախում ստեղծված իրավիճակը եւ Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքները: Պատգամավորները կոչ են արել հանդես գալ Ադրբեջանին զսպող հասցեական հայտարարություններով:
Քննարկվել են նաեւ ՀՀ-ԵՄ օրակարգին վերաբերող բազմաթիվ հարցեր, ներկայացվել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը: