Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականին տրվում է անձը հաստատող փաստաթուղթ (այսուհետ` ժամանակավոր ապաստանի վկայական), որը ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի ինքնությունը հաստատող փաստաթուղթ է:
Ժամանակավոր ապաստանի վկայականը տրվում է մեկ տարի ժամկետով: Ժամանակավոր ապաստանի ժամկետանց վկայականներն անվավեր են և ենթակա չեն նոր վկայականով փոխանակման:
Ժամանակավոր ապաստանի վկայականը պատրաստվում է միասնական նմուշով` հայերենով:
Ժամանակավոր ապաստանի վկայականում նշվում են ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի մասին հետևյալ տեղեկությունները`
1) ազգանունը, անունը, հայրանունը.
2) ծննդյան վայրը, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը.
3) սեռը.
4) ազգությունը.
5) քաղաքացիությունը (կամ դրա բացակայությունը).
6) բնակության վայրը.
7) հաշվառման վայրը:
Ժամանակավոր ապաստանի վկայականը տրամադրվում է դիմումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում: Ժամանակավոր ապաստանի վկայականը, ոստիկանության կամ վկայականի տիրոջ նախաձեռնությամբ, կարող է փոխանակվել նոր վկայականով, եթե դրանում պարունակվող տեղեկությունները փոփոխվելու, կատարված գրառումներում անճշտություններ հայտնաբերվելու, մաշվածության կամ որևէ այլ պատճառով օգտագործման համար այն ոչ պիտանի է դարձել: