Ի՞նչ նպատակով է ապահովվում ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների ֆիզիկական պաշտպանությունը

Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանությունը տեխնիկական և կազմակերպական միջոցառումների համալիր է, որի նպատակն է`

ա) կանխել կողմնակի անձանց մուտքն ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների և միջուկային նյութերի, միջուկային, ռադիոակտիվ և հատուկ նյութերի, ռադիոակտիվ թափոնների, հատուկ սարքավորումների պահման կետերի տարածք.

բ) արգելել կողմնակի անձանց մոտենալը միջուկային, ռադիոակտիվ և հատուկ նյութերին, ռադիոակտիվ թափոններին, հատուկ սարքավորումներին.

գ) ժամանակին հայտնաբերել ու կանխել միջուկային, ռադիոակտիվ և հատուկ նյութեր, ռադիոակտիվ թափոններ, հատուկ սարքավորումներ, տեխնոլոգիաներ հափշտակելու կամ փչացնելու ցանկացած փորձ.

դ) ժամանակին հայտնաբերել և կանխել ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի և միջուկային նյութերի անվտանգությանն սպառնացող ահաբեկչական կամ դիվերսիոն գործողությունները.

ե) հայտնաբերել և վերադարձնել կորած կամ հափշտակված միջուկային, ռադիոակտիվ և հատուկ նյութերը, ռադիոակտիվ թափոնները, հատուկ սարքավորումներն ու տեխնոլոգիաները:

Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության համար, իրենց իրավասության սահմաններում, պատասխանատու են լիցենզավորված անձինք, ովքեր անհրաժեշտության դեպքում կարող են օգտվել պետական կառավարման մարմինների կողմից հատուկ լիազորված կազմակերպությունների ծառայություններից:

Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության պետական կարգավորումն իրականացնում է կարգավորող մարմինը:

Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանությունն իրականացվում է դրանք նախագծելու, կառուցելու, շահագործելու և շահագործումից հանելու բոլոր փուլերում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել