Դատավորներն ու փաստաբաններն իրավունք չունե՞ն միմյանց հետ ընկերանալ Facebook-ում

Ավստարալիայում գործում է մի որոշում, որի համաձայն` դատավորի վարքագծի կանոնների խախտում է համարվում Facebook սոցիալական կայքում փաստաբանների հետ ընկերանալը:

Դատավորի վարքագծի կանոնագրքի համաձայն` ի թիվս այյլ պարտականությունների, Հայաստանում դատավորը պարտավոր է զերծ մնալ իր կոչմանն անհարիր կապերից, օրենսդիր, գործադիր մարմինների, պաշտոնատար անձանց ու քաղաքացիների ազդեցությունից, ինչպես նաև ամեն տեսակի միջամտություններից, անկախ մարդու համբավ ձեռք բերել անկողմնակալ դիտորդի մոտ։

Բացի այդ, դատական նիստից դուրս դատավորը պարտավոր է ձեռնպահ մնալ կողմերի, դատավարության մասնակիցների հետ առանձին շփումից, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է դատարանի աշխատանքի կազմակերպման համար։

Կանոնն ունի արգելող բնույթ և կոչված է ապահովելու դատավորի այն պոզիտիվ պարտականության անսխալ կատարումը, համաձայն որի` նա պարտավոր է գործի ելքով շահագրգռված յուրաքանչյուր անձի կամ նրա փաստաբանին հնարավորություն տալ իրականացնելու դատարանի կողմից լսվելու` օրենքով նախատեսված իրավունքը։ Այդ իրավունքը կողմերը կամ նրանց փաստաբաններն իրականացնում են դատական նիստի ժամանակ, երբ, որպես կանոն, ներկա են լինում բոլոր կողմերը և գործի ելքով շահագրգռված մյուս անձինք։ Կանոնն արգելում է դատավորի միակողմանի շփումները դատական նիստից դուրս, քանի որ դա խախտում է կողմերի հավասարության սկզբունքը։

Բնական է, որ անհնար է դատավորի պարտականությունների իրականացումը` դատական նիստից դուրս կողմերի հետ բացարձակապես չշփվելով, ուստի կանոնն արգելում է դատավորի այն շփումները, որոնք`
1. միակողմանի են.
2. տեղի են ունենում գործի ելքով օրինական շահագրգռվածություն ունեցող ոչ բոլոր անձանց կամ նրանց փաստաբանների ներկայությամբ.
3. վերաբերում են դատավորի վարույթում գտնվող, դեռևս չլուծված կամ ողջամտորեն ակնկալվող գործին։
Կանոնով սահմանված արգելքը վերաբերում է ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր շփումներին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել