Ալագյազ համայնքում այս տարի կկառուցվի «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մանկապարտեզ

Այս տարի Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում նախատեսվում է կառուցել «Մոդուլային» տիպի մսուր-մանկապարտեզ, որտեղ կարող է հաճախել մինչև 144 երեխա։

Այս մասին հայտնում են Արագածոտնի մարզպետարանից:

Արագածոտնի մարզի 2017-2025 թթ․ զարգացման ռազմավարությունից բխող 2022 թ․ տարեկան գործունեության ծրագրով նախատեսված միջոցառումների ֆինանսավորման շրջանակում մանկապարտեզի կառուցման համար կտրամադրվի
✔ 320 մլն, 92 հազար դրամ։

Նշենք, որ մարզի նախակրթարանների, մանկապարտեզների հիմնման, վերակառուցման, պայմանների և միջավայրի բարելավման ծրագրերը շարունակական են։

Այս տարի մարզի մի քանի մանկապարտեզների վերանորոգման համար ֆինանսական միջոցներ կտրամադրվեն նաև սուբվենցիոն ծրագրերով՝ կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել