ԱԺ-ում աշխատակազմի ֆինանսական կառավարման և հաշվառման վարչության հաշվապահության գլխավոր մասնագետի թափուր պաշտոն կա

Ազգային ժողովի փոխխոսնակ, ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Հակոբ Արշակյանը մարտի 7-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասով եւ հիմք ընդունելով Ազգային ժողովի նախագահի 2010 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» Կ-93-Ա կարգադրության 1-ին կետով հաստատված հավելվածի 4-րդ կետը` կարգադրում եմ.

1. Հաստատել Ազգային ժողովի աշխատակազմի ֆինանսական կառավարման եւ հաշվառման վարչության հաշվապահության գլխավոր մասնագետի (ծածկագիր` 1-2.2-123) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի»»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել