Ավագանու երկու անդամներ հրաժարական են տվել․ քաղաքապետը ստորագրել է արձանագրությունները

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը երկու արձանագրություն է ստորագրել, որոնց համաձայն ավագանու երկու անդամի լիազորություններ դադարեցվել են։

Քաղաքապետի կողմից փետրվարի 23-ին ստորագրված արձանագրության մեջ ասվում է․

«Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և 4-րդ մասը՝ դադարեցնել Իմ քայլը կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Հեղինե Մուրադյանի՝ ավագանու անդամի լիազորությունները:

Հրաչյա Սարգսյանի մարտի 4-ին ստորագրած արձանագրության մեջ ասվում է․

«Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և 4-րդ մասը՝ դադարեցնել Իմ քայլը կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Ռուբեն Հարությունյանի՝ ավագանու անդամի լիազորությունները»։

Իրավաբան.net-ը հայտնում է, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածով սահմանված են ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման, դադարելու դեպքերը։

Ըստ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի՝ Հեղինե Մուրադյանը և Ռուբեն Հարությունյանը հրաժարական են տվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել