Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մարտի 10-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսի 122 նոր դեպք, իրականացվել է 2769 թեստավորում: Առողջացել է 235 մարդ, գրանցվել է 3 մահվան դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421 714 դեպք, որոնցից 407 583-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3937 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8563 մահվան դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 2 927 322 թեստավորում: