ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մենակ ՀՀ այս իշխանությունները կարող էին ուկրաինական ճգնաժամի պիկին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին փոխել, իսկ շտաբում արմատական փոփոխությունների գնալ։
Ընդ որում՝ մեր տարածաշրջանին փոխանցվող նոր սպառնալիքների ֆոնին, ԳՇ պետի պաշտոնը շարունակում է թափուր մնալ։
Ցանկացած իրավիճակում ԳՇ պետն իր պաշտոնին և, առհասարակ, բանակի զարկերակին տիրապետելու համար ամիսներ, իսկ որոշ հարցերում՝ տարիներ են անհրաժեշտ։
Բայց դե սրանց՝ իշխանության ղեկին կանգնածներին, ի՞նչ ասես, իրենց թվում է, թե իրենց «եղբայրության ծրագիրը» թուրքերի և ադրբեջանցիների հետ «կաշիները» փրկելու է։
Կրակի մեջ ենք»։
Հիշեցնենք, որ Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը փետրվարի 24-ին հրամանագիր է ստորագրել, որով Արտակ Դավթյանին ազատել է ԶՈւ ԳՇ պետի պաշտոնից։
Դավթյանը այս պաշտոնում նշանակվել էր 2021 թվականի մարտի 22-ին։