Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 764 նոր դեպք, կատարվել է 4467 թեստավորում: Առողջացել է 970 քաղաքացի, գրանցվել է մահվան 14 դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 418 220 դեպք, որոնցից 396 670-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 11 557 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8392 մահվան դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 2 879 685 թեստավորում: