Հայաստանը երեք հռչակագրերի արանքում. Արմեն Գևորգյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը Telegram-ի իր ալիքում գրում է․

«Հայաստանը երեք հռչակագրերի արանքում.

44-օրյա պատերազմից հետո ավանդական դարձան ոչ միայն եռակողմ հայտարարությունները, այլև միջազգային տարբեր ձևաչափերում ընդունված հռչակագրերը։ Դրանցից կարևոր են երեք հռչակագրերը՝ 2021 թվականի հունիսին Շուշիում՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրվածը, 2021 թվականի նոյեմբերին Ստամբուլում թյուրքական պետությունների գագաթնաժողովում ընդունվածը և 2022 թվականի փետրվարին Մոսկվայում՝ Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրվածը։ Ինչպես տեսնում եք, նրանց մեջ չկա մեկը, որին անմիջական մասնակիցը լինի Հայաստանը, բայց բոլորն էլ որոշակիորեն առնչվում են մեզ։ Հնարավոր է, որ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Հռչակագիրը շուտով հայտնվի այս շարքում:

Վերոնշյալ հռչակագրերում զգացվում է Ռուսաստանի և Թուրքիայի մրցակցային պայքարը տարածաշրջանում գլխավոր դերակատարի համար։ Ակնհայտ է, որ այս պայքարում վճռորոշ գործոնը Ադրբեջանի վրա առավելագույն ազդեցությունն է։ Այդ ազդեցության համար Ռուսաստանը պատրաստ է փոխզիջումների գնալ տարածաշրջանում իր գլխավոր դաշնակցի՝ Հայաստանի հաշվին, իսկ Թուրքիան պատրաստ է օգնել Ադրբեջանին նոր առավելություններ ստանալ տարածաշրջանում՝ դարձյալ Հայաստանի հաշվին։ Միաժամանակ բաց է մնում հարցը՝ ի՞նչ է ստանալու Հայաստանը այս ամենից, իսկ ավելի ճիշտ՝ էլ ի՞նչ կարող է կորցնել Հայաստանը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել