2022 թվականի փետրվարի 18-ին Ստեփանակերտ քաղաքում նռնակը պայթեցնելու եղանակով սպանության փորձի ենթադրյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործով 21.02.22թ. ԱՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից որոշում է կայացվել Գ.Պ.-ին որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նրան մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 33/103-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 245-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների կատարման համար:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության դատախազությունից:
Նույն օրը քննիչի կողմից ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է ներկայացվել մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն, որը դատարանի կողմից բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: