Արցախի դատախազությունը մանրամասներ է հայտնել նռնակով համաքաղաքացու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի մասին

2022 թվականի փետրվարի 18-ին Ստեփանակերտ քաղաքում նռնակը պայթեցնելու եղանակով սպանության փորձի ենթադրյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործով 21.02.22թ. ԱՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից որոշում է կայացվել Գ.Պ.-ին որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նրան մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 33/103-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 245-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների կատարման համար:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության դատախազությունից:

Նույն օրը քննիչի կողմից ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է ներկայացվել մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն, որը դատարանի կողմից բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել