Հայաստանում մեկ օրում արձանագրվել է 19 մահ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 753 նոր դեպք

Փետրվարի 22-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 753 նոր դեպք: Կատարվել է 5588 թեստավորում, առողջացել՝ 2075 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 քաղաքացի։

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 416 510 դեպք, որոնցից 394 155-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 12 408 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8354 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1593 է. նախորդն օրն արձանագրվել է 3 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։

Մեկ օրում մահացել է 19 կորոնավարակակիր։

Ընդհանուր կատարվել է 2 870 459 թեստավորում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել