Երևանի մետրոպոլիտենի համակարգի տեխնիկական սպասարկման համար անհրաժեշտ նոր փայտակոճերի ձեռքբերման մրցույթի զեկուցման ժամանակ զեկուցողն ասաց, որ իրենք ասել են, որ այդ գնման անհրաժեշտությունը չկա:
«Դուք ասել եք՝ անհրաժեշտության չկա, ես ասել եմ՝ փայտակոճի մրցույթ դրե՞ք»,-ասաց քաղաքապետը:
Զեկուցողը նշեց. «Հա, ես ասացի՝ այս պահին պահեստն ապահոված է փայտակոճով»:
Արձագանքելով՝ քաղաքապետն ասաց, որ հաշվարկի արդյունքում պարզ է դարձել, որ հունիսին կավարտվի փայտակոճերը, դրա համար էլ ասել է, որ մրցույթ դնեն:
«Լավ է օնլայն է, կարող եք հետ տալ, նայել, թե ես ինչ եմ ասել: Հիմա ինձանից սպասոմ եք, որ ես ասե՞մ, դուք եք տնօրենը, կազմակերպեք ժողովուրդ ջան, կազմակերպեք, փոխեք, արեք, հո ես չեմ գալու շպալի հարցով էլ զբաղվեմ: Այո, ժամանակին շպալի հարցով էլ եմ զբաղվել, բոլտի հարցով էլ եմ զբաղվել, հիմա ժամանակ չունեմ: Դուք «Մետրոպոլիտենի» տնօրենն եք, դուք պետք է զբաղվեք»,-ասաց քաղաքապետը: