Արցախի ԱԱԾ-ն ի զորու է պաշտպանել նախագահ Հարությունյանի ու բնակչության անվտանգությունը. հայտարարություն

Հաշվի առնելով Ադրբեջանի Հանրապետության դատախազության կողմից Արցախի Հանրապետության նախագահին պատասխանատվության ենթարկելու մասին տարածած հաղորդագրությամբ պայմանավորված, հասարակության շրջանում առաջացած մտահոգությունը, ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը վստահեցնում է, որ ծառայությունը ի զորու է ապահովելու բոլորի անվտանգությունը:

Արցախի ԱԱԾ հաղորդագրության համաձայն խոսքը ինչպես պետական պաշտոնատար անձանց անվտանգության՝ ի դեմս հանրապետույթյան նախագահի, այնպես էլ Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու և Արցախ այցելած անձանց անվտանգության մասին է:

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը ավելի վաղ հայտարարել էր, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շուտով կկալանավորվի և կհանձնվի հետաքննությանը, վերջինիս նկատմամբ Ադրբեջանում հարուցվել է քրեական գործ, հայտարարվել հետախուզում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել