Վարույթը իրականացնող մարմինը ո՞ր դեքում է լրացուցիչ և կրկնակի փորձաքննության նշանակում

Եթե հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը համաձայն չեն փորձագետի եզրակացության հետ` վերջինիս ոչ բավարար չափով պարզ կամ լրիվ լինելու պատճառաբանությամբ, կարող են նշանակել լրացուցիչ փորձաքննություն` դրա կատարումը հանձնարարելով նույն կամ մեկ ուրիշ փորձագետի: Կրկնակի փորձաքննությունը կատարվում է, երբ փորձագետի եզրակացությունը հիմնավորված չէ կամ կասկած է հարուցում, կամ ապացույցները, որոնց վրա հիմնված է եզրակացությունը, ճանաչվել է ոչ հավաստի կամ խախտվել են փորձաքննության կատարման դատավարական կանոնները:

Կրկնակի փորձաքննության կատարումը հանձնարարվում է ուրիշ փորձագետի: Կրկնակի փորձաքննություն նշանակելիս փորձագետի առջև կարող է դրվել նախկին հետազոտությունների ընթացքում կիրառված մեթոդների գիտական հիմնավորվածության հարցը: Կրկնակի փորձաքննություն կատարելու մասին որոշման մեջ պետք է նշվեն նախկին փորձաքննության արդյունքների հետ չհամաձայնվելու շարժառիթները: Նախկին փորձաքննությունը կատարած փորձագետները կարող են ներկա գտնվել կրկնակի փորձաքննությանը, տալ պարզաբանումներ, սակայն հետազոտմանը և եզրակացություն կազմելիս նրանք չեն մասնակցում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել