Սահմանադրությունը ամեն օր խախտողները, երբեք չեն կարող այն իրապես բարեփոխել. Արամ Վարդևանյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նայեցի «Սահմանադրական բարեփոխումների խորհրդի» նիստը: Ի թիվս այլ անդամների մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ մեկ ժամից ավելի քննարկում են թեկնածուների «գնահատման» կարգ: Քննարկումը հերթական անգամ փաստում է, որ սահմանադրական բարեփոխումների իրական օրակարգ առկա չէ: Սահմանադրությունը ամեն օր խախտողները, երբեք չեն կարող այն իրապես բարեփոխել»,- գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել