Ընտրվել եմ ԱրՊՀ խորհրդի նախագահ․ Արտակ Բեգլարյան

Երեկ Արցախի պետական համալսարանի խորհրդի նիստում ընտրվել եմ ԱրՊՀ խորհրդի նախագահ: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ պատրաստակամություն եմ հայտնել նպաստել բուհի գործունեության արդյունավետության բարձրացմանը, որակի շարունակական բարելավմանը, համագործակցային շրջանակների ընդլայնմանը։ Կարևորում եմ հատկապես այն հանգամանքը, որ մայր բուհն ընթացիկ ուսումնականում կարևոր քայլ է կատարել վերոնշյալ ուղղություններով. այն հաջողությամբ անցել է որակի արտաքին հավաստման գործընթացը և արժանացել ինստիտուցիոնալ հավատարմագրման՝ 4 տարի ժամկետով:
Բավականին շահագրգիռ քննարկում ենք ունեցել անցած տարվա արդյունքների ու մեր առաջիկա անելիքների վերաբերյալ: Ինչպես ցանկացած առաքելության մեջ, այստեղ ևս ես անմնացորդ կերպով ներդնելու եմ իմ ներուժը շոշափելի արդյունքների ապահովման ուղղությամբ:

ԱրՊՀ բոլոր շուրջ 2000 ուսանողների, 270 դասախոսների ու 150 այլ աշխատակիցների հետ միասին մեծ անելիքներ ունենք, և ակնկալում եմ յուրաքանչյուրի նախաձեռնողական, սրտացավ ու լայնախոհ ներգրավումն այդ առաքելության մեջ:

Ի ԳՈ՛ՐԾ…»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել