ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչությունում անցկացվել է հավաք-խորհրդակցություն. ՊՆ

Զորամասերի հրամանատարների բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալների մասնագիտական պատրաստության մակարդակի բարձրացման նպատակով ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչությունում անցկացվել է հավաք-խորհրդակցություն:

Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից:

Կազմակերպվել են մեթոդական և գործնական պարապմունքներ, քննարկվել անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման և զինվորական կարգապահության ամրապնդման հետ կապված խնդիրներ, առաջնային լուծում պահանջող այլ հարցեր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել