Հաստատվել է ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմը. ոստիկանություն

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը 2022 թ. փետրվարի 11-ին ստորագրել է հրաման` «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում 2022 թվականին ընդգրկվող հասարակական միավորումների ներկայացուցիչների թեկնածությունները հաստատելու մասին»:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Մասնավորապես, 2022 թվականին ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվել են`

Անժելա Հովհաննեսի Թասալյան – «Գիտակցիր իրավունքդ» վեճերի լուծման այլընտրանքային և իրավապաշտպան կենտրոն» ՀԿ,

Գոռ Գրիգորի Հարությունյան – «Իրավունքների պաշտպանության միջազգային վարչություն» ՀԿ,

Ռաֆայել Ռոբերտի Կրոյան – «Արմատ Քոմյունիթի ժամանակակից արվեստ» ՀԿ,

Հերմինե Ռուբիկի Գալստյան – «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ,

Անի Արմենի Թադևոսյան – «Կլիմայի կայուն զարգացում» բնապահպանական» ՀԿ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել