Կարգապահական խախտումը կատարվել է դիտավորությամբ․ գործերը ոչ թե մեկ, այլ 10-ն են եղել․ նախարարության ներկայացուցիչը՝ Վազգեն Ռշտունուն պատասխանատվության ենթարկելու հարցի քննարկման ժամանակ

Բաձրագույն դատական խորհուրդը քննարկում է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունուն պատասխանատվության ենթարկելու հարցը։

Նշենք, որ կարգապահական վարույթը վերաբերում է դատավորի կողմից երկարատև արձակուրդ մեկնելու հիմքով քրեական գործերը վերամակագրման հանձնելուն։

Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանը նիստի ընթացքում հայտնեց, որ ամենամյա արձակուրդում գտնվելու հանգամանքը օրենսդրության նախատեսված չէ որպես դատական գործերի վերաբաշխման հիմք։ Նշվում է, որ դատավորը չի օգտվել բացատրություններ ներկայացնելու իր իրավունքից։

«Հատկանշական է ընդգծել, որ 2021 թվականի օգոստոսի 28-ի դրությամբ Ռշտունու, ինչպես նաև դատավոր Ալեքսանդր Ազարյանի  վարույթում առկա չեն եղել քրեական գործել, իսկ նույն ժամանակահատվածում տարբեր դատավորների վարույթներում գործերը տատանվում են  9-30-ի սահմաններում»,-նշեց նախարարության ներկայացուցիչը ու հավելեց՝ դատավորն իրավասու չէ իրեն մակագրված դատական գործերը վերադարձնել կամ նախաձեռնել արդեն իսկ մակագրված դատական գործի վերաբաշխում․ «Կարգապահական խախտումը կատարվել է դիտավորությամբ, դատական գործերը ոչ թե մեկ, այլ 10-ն են եղել։ Վարքագծի դրսևորման բազմակիությունը փաստում է վկայում է դիտավորության առկայության մասին»։

Վազգեն Ռշտունին խորհրդին դիմելով նշեց, որ խտրական մոտեցում է դրսևորվում իր նկատմամբ, քանի որ իրենից բացի այլ դատավորների կողմից էլ են քրեական գործեր հանձնվել ու ավելի շատ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել