Արագածոտնի նախկին մարզպետ, Ազատամարտիկների դաշինքի անդամ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի զինվորական գծով խորհրդական։
Այս լուրը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեց Ռազմիկ Պետրոսյանը:
Նա նշեց, որ նախարարի հրամանն այսօր է ստացել:
Նշենք, որ նա Արագածոտնի մարզպետ է նշանակվել 2021 թվականի հոկտեմբերի 28-ին: