Կինը մի քանի անգամ հափշտակել է մատուռի գանձանակը

Նարինե Հ․-ն 2020թ. մարտ ամսին Արարատի  գերեզմանատներից մեկի տարածքում գտնվող, Բաբկեն Բ․-ին պատկանող մատուռից գաղտնի հափշտակել է պահեստարան հանդիսացող գանձանակը և այն տեղափոխել է իր տուն։

Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Գործը դատարան է ստացվել 2021 թվականի դեկտեմբերի 16-ին և մակագրվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին։

Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ նա ապօրինի մուտք է գործել գանձանակ, կոտրել է գանձանակի դուռը և հափշտակել է զգալի չափերի՝ 8.000 դրամ, գանձանակը տարել և նետել է մատուռի մոտակայքում։

Նա այդ նույն արարքը կրկնել է նաև 2021թ. օգոստոս ամսին, հափշտակելով՝ 6.000 դրամ։

Նշվում է նաև, որ Նարինե Հ․-ն 2021թ. օգոստոսի 28-ին՝ ժամը 16:30-ի ահմաններում, մթերային խանութից գողացել է զգալի չափերի՝ 10.000 դրամ գումար։

Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (գողությունը, որը կատարվել է՝ խոշոր չափերով) հատկանիշներով։

Նարինե Հ․-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին։

Գործն անավարտ է, գտնվում է քննության փուլում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել