Ռուբեն Վարդազարյանը՝ քաղաքական պատվերներ ստանալու մասին

«Գագիկ Ջհանգիրյանն ասել է՝  ցանկալի է, որ դուք հեռանաք, ի՞նչ է հաջորդել այդ ձևակերպմանը, ինչով են ձեզ վախեցրել»,-այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, դատական համակարգի վերաբերյալ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի քննարկման ժամանակ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին (լիազորությունները կասեցված են) հարց ուղղեց ԱԺ պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Արձագանքելով՝ Վարդազարյանն ասաց, որ ինքը պրոֆեսիոնալ է և շատ լավ հասկանում է, թե ինչ է նշանակում հաղորդում տալ հանցագործության մասին։

«Այո՛, երկու անգամ ասել եմ, որ եղել են ճնշումներ։ Հաղորդում հանցագործության մասին, եթե գտնում է իրավապահ մարմինը կամ Դատախազությունը կամ նախաքննության մարմինը, կարող է հրավիրել, բացատրություն պահանջել։ Ես գիտեմ, այդ ամենն ինձ համար պարզ է։ Ես ինձ պաշտպանելու այս մարտավարությունն եմ ընտրել»,-ասաց ԲԴԽ նախագահը։

Նրա խոսքով՝ իր նշանակվելուց հետո, այն պահին, որ հասկացան, որ ինքը չի կատարելու քաղաքական որոշումներ, պատվեր, այդ պահից սկսած դարձա, ոչ հարմար մարդ։

«Ռուբեն Վարդազարյանը իրենց թշնամին չէ։ Ռուբեն Վարդազարյանը չի արել այնպիսի մի բան, որի համար կարող են գամել անարգանքի սյունին։ Ընդամենը ես ասել եմ՝ ես չեմ քաղաքականանալու և թույլ չեմ տալու՝ իմ միջոցով քաղաքական որոշումներ ստանալ։ Դա է եղել պատճառը, որի համար ես այսօր ամբաստանյալ եմ մեկ հորինված քրեական գործով»,- ասաց Ռուբեն Վարդազարյանը։

Նա նշեց, որ որպես այդպիսին պատվեր, որ ինչ-որ մեկը զանգ տա, ասի՝ խնդրում եմ կամ ցուցում եմ տալիս, հորդորում եմ՝ այսինչ անձին  ազատել քրեական պատժից կամ ենթարկել  քրեական պատասխանատվության, չի եղել․ «Մթնոլորտն է եղել այն, ինչ որ արդեն ներկայացրեցի»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել