Բորիս Բախշիյանի հետ կապված հայտարարությունները ճիշտ չեն. Գլխավոր դատախազի տեղակալ

«Բորիս Բախշիյանի հետ կապված հայտարարությունները ճիշտ չեն, որովհետև դեռ այն փուլում, երբ ոչ մի տվյալ չէր հրապարակվել իր գործի հետ կապված և որևէ մեկը չգիտեր, թե ինչի մասին է խոսքը, հրապարակվեցին մտահոգություններ և գործը կապվեց այլ հանգամանքների հետ, Աշոտ Մինասյանի գործի հետ։ Կրկնում եմ՝ այնքանով, որքանով այդ դատողությունները չեն ներառում գործի իրական հանգամանքները՝ դրանք օբյեկտիվ լինեն չեն կարող»,-այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գլխավոր դատախազի խորհրդական Գևորգ Բաղդասարյանը։

Նրա խոսքով՝ իրենք Աշոտ Մինասյանի գործով դատավորի կայացրած որոշման հետ համաձայնել են և չեն բողոքարկում և Բորիս Բախշիյանի գործը կապել դրա հետ՝ անմտություն է։

«Փաստերը շրջանցում են, իսկ երբ կա դիտավորություն, ցանկացած հանգամանք կարելի է կապել ցանկացած բանի հետ։ ԲԴԽ-ում ես մասնակից եմ եղել մասնագիտական քննարկմանը։ Ցավում եմ, որ այդ քննարկման ժամանակ կոնկրետ վարքագիծ ունեցող անձինք, դրանից դուրս, հատկապես տեսանկարահանող սարքերի առաջ, անում են հայտարարություններ, որոնք որևէ կերպ չեն համադրվում այդ վարքագծի հետ»,-նշեց դատախազի տեղակալը։

Գևորգ Բաղդասարյանն ասում է, որ եղել է իրավիճակ, որ ըստ Բորիս Բախշիյանի կայացրած որոշման՝ իրենք կարող էին կալանավորել մեղադրյալներից մեկին։

«Որ արած լինեինք այդպես, մեզ կմեղադրեիք ակնհայտ ապօրինի կալանավորելու մեջ։ Ասեմ ուղղակի, որ քրեական գործ կա հարուցված՝ կազմակերպված խմբի կողմից ցուցմունք տալուց հրաժարվելուն հարկադրվելու համար»,-ասաց նա։

Գլխավոր դատախազի տեղակալի խոսքով՝ իրենք պատրաստ են բոլոր փաստերին տալ գնահատականներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել